Ազատ ոճի ըմբիշները վերադարձել են Երեւան

21:47 - 27 Օգո, 2017

Այսօր ազատ ոճային ըմբիշները Փարիզում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձան Երեւան:

Բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեցին տպավորություններով.

Գեորգի Կետոեւ. «Սա Հայաստանի համար նվաճած իմ առաջին մեդալն է, այդ պատճառով էլ յուրահատուկ զգացողություններ ունեմ: Հույս ունեմ՝ այս մեդալն ապագա հաջողությունների միայն սկիզբն է: Ոչինչ հեշտ չի տրվում, ստիպված էի բոլոր ուժերս ներդնել: Բայց մրցանակային տեղի համար այդ ջանքերն արդարացված են: Զգում եմ, որ մարզական առումով ավելացնում եմ»:

Լեւան Բերիանիձե. «Այս, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը հեշտ չեն տրվել: Մենք շատ աշխատեցինք եւ արժանիորեն հասանք նպատակին: Հատկապես կառանձնացնեմ բրոնզե մեդալի համար գոտեմարտը ռուս ըմբիշի հետ: Մարզիչների հետ մենք ճիշտ մարտավարություն ընտրեցինք, որը հաջողություն բերեց: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ցավում էին մեզ համար»:

Այլ նորություններ