ԱԱ. Մրցումային վերջին օրը Հայաստանը կներկայացնի երկու ազատ ոճի ըմբիշ

11:26 - 26 Օգո, 2017

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է: Այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի 74-65-70-97 կգ քաշային կարգերի ըմբիշները:

Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ 74 կգ Գրիգոր Գրիգորյանն ու 97 կգ Գեորգի Կետոեւը: Երկուսն էլ կմեկնարկեն որակավորման փուլից: Գրիգորյանի առաջին մրցակիցը Ճապոնիայի ներկայացուցիչ Սոհսուկե Տակատանին է, իսկ Կետոեւինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Ֆրանսիոսը:

Այլ նորություններ