ԱԱ. Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Շվեդիայի ընտրանուն

23:12 - 16 Օգո, 2017

2019 թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի հավաքականը կարեւոր խաղում 70:93 հաշվով զիջեց Շվեդիայի ընտրանուն։ Մեծ ընդմիջումից առաջ հաշիվը 56։32 էր հօգուտ տանտերերի։ Մեր հավաքականին հաջորդ երկու քառորդներում չհաջողվեց էապես կրճատել հաշվի տարբերությունը։

ԱԱ-2019-ի նախընտրական փուլում Հայաստանը երկրորդ պարտությունը կրեց։ Այս խաղում հաղթելու դեպքում հայ բասկետբոլիստները կապահովեին հաջորդ փուլի ուղեգիրը։ Սակայն, այժմ իրավիճակն ավելի բարդ է։ Հայաստանի հավաքականն օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ որոշիչ խաղում կմրցի Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու հետ։ Հինգ տուրից հետո բոսնիացիները գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը:

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ