ՄՕԿ նախագահը ստացել է թաեքվոնդոյի բարձրագույն դան

15:00 - 20 Օգո, 2015

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավար Չու Չհոն Վոնի կողմից ստացել է թաեքվոնդոյի 10-րդ դանի սև գոտի։

«Շնորհակալ եմ այսպիսի մեծ պատվի համար»,- Բախի խոսքը մեջբերում է թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Պատմության մեջ թաեքվոնդոյի պատվավոր բարձրագույն դան ստացել են նաև ՄՕԿ-ի նախկին նախագահներ Խուան Անտոնիո Սամարանչը, Ժակ Ռոգեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

Այլ նորություններ