Հայ ձյուդոիստը դարձել է Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

21:53 - 21 Հուլ, 2017

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը:

Ձյուդոիստ Ռոբերտ Գեւորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով եւ երկու ձյուդոիստով:

 

Աղբյուրը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ