Հայաստանի բասկետբոլի Մ 18 կանանց հավաքականը հաղթեց Կոսովոյին և գրավեց 2-րդ հորիզոնականը

19:04 - 09 Հուլ, 2017

Մալթայում ընթացող կանանց Եվրոպայի Մ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց 2-րդ հորիզոնականը։

Այսօր մեր թիմը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:  Վահագն Հարությունյանի սաները 68:52 հաշվով առավելության հասան Կոսովոյի նկատմամբ:

Հայաստանի ընտրանին ավարտեց ելույթները C դիվիզիոնում` 4 հանդիպումներում տոնելով 3 հաղթանակ:

Այլ նորություններ