Հայ սուսերամարտիկները մրցում են Եվրոպայի առաջնությունում

22:35 - 14 Հուն, 2017

Թբիլիսում ընթանում  է սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականը։ Խոցասուսեր զենքաձեւի տղամարդկանց մրցաշարում Էդուարդ Օվիկյանը լավագույն 64-ի համար պայքարում գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ, սակայն հաջորդ փուլում հայ սուսերամարտիկը պարտվել է։

Նույն զենքաձեւում Միքայել Ղազարյանը չի կարողացել մտնել լավագույն 64-ի մեջ։

Ճկասուսերում մեր երեք սուսերամարտիկները՝ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը եւ Պարգեւ Ստեփանյանը նույնպես պարտվել են լավագույն 64-ի համար պայքարում։

Հայաստանի հավաքականից վաղը պայքարի մեջ կմտնեն խոցասուսերակիր կանայք։

Այլ նորություններ