Հրանտ Մելքումյանն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք նվաճեց

23:25 - 10 Հուն, 2017

Հունիսի 10-ին Մինսկում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք ստացան: Հայաստանի ներկայացուցիչներից միայն Հրանտ Մելքումյանին հաջողվեց լուծել այդ խնդիրը: 7.5 միավորով նա զբաղեցրեց 19-րդ տեղը:

Եզրափակիչ տուրից առաջ միանգամից մի քանի հայ շախմատիստ պահպանել էին Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորությունները:

Արդյունքում Հայկ Մարտիրոսյանը (30-րդ տեղ), Սամվել Տեր-Սահակյանը (34-րդ), Գաբրիել Սարգսյանը (35-րդ), Սերգեյ Մովսիսյանը (36) ու Արամ Հակոբյանը (38-րդ) եւս վաստակեցին 7.5-ական միավոր, բայց լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնացին առաջին 22 տեղի սահմաններից:

8.5 միավորով Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Մաքսիմ Մատլակովը (ՌԴ)` լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով վրացի Բաադուր Ջոբավային եւ Վլադիմիր Ֆեդոսեեւին (ՌԴ):

 

Լուսանկարը` chesspro.ru

Այլ նորություններ