Գրիգոր Գրիգորյան. Բրոնզե մեդալով չեմ սահմանափակվելու

16:02 - 10 Մայ, 2017

«Ամեն ինչ պետք է անեմ, որ բրոնզը դառնա ոսկի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը:

«Ընդհանուր մարզավիճակս շատ լավ էր եւ լավ պատրաստվել էի, որ կարողանամ հաղթել: Երկու շատ դժվար գոտեմարտ ունեցա վրացի եւ թուրք ըմբիշների հետ: Վրացու դեպքում շատ լարված էի, բայց նաեւ վստահ:

Թուրք ըմբիշի հետ մրցակցությանը հոգեբանորեն շատ էի տրամադրվել, բայց չկարողացա հաղթել, ինչ-որ տեղ չստացվեց, երեւի նա ինձանից լավ էր պատրաստված: Բայց ես բրոնզով չեմ սահմանափակվելու»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:

Այլ նորություններ