Ավարտվեց հանդբոլի Հայաստանի առաջնության երկրորդ օրը

18:32 - 02 Մայ, 2017

Երեւանում ընթանում է հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը «Գորբունով» ՀԱ-ն 28-32 հաշվով պարտություն կրեց ԵրՊԻ-ից, ՖԻՄԱ-ն հաղթեց «Արցախին»` 36-25, իսկ ԲԿՄԱ-ն զիջեց «Վանաձորին»` 32-52:

Վաղը լարված դիմակայություն է սպասվում առաջատարներ «Վանաձորի» եւ ՖԻՄԱ-ի միջեւ: Օրվա մյուս խաղերում «Արցախը» կմրցի ԵրՊԻ-ի հետ, իսկ ԲԿՄԱ-ն` «Գորբունով» ՀԱ-ի:

Այլ նորություններ