Տաթեւ Հակոբյանը երկրորդ բրոնզը նվաճեց Հայաստանի համար

21:40 - 07 Ապր, 2017

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը Խորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ավարտեց մրցելույթները:

Այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ):

Երեկ երկամարտում՝ բրոնզ եւ հրում վարժությունում՝ փոքր արծաթ էր նվաճել մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Այլ նորություններ