Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:25 - 06 Ապր, 2017

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես եկավ Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցեց 227 կգ արդյունք (101+126) եւ նվաճեց բրոնզե մեդալ:

Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի արժանացավ նաեւ հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր:

Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս Մարիա Վոստրիկովան:

Վաղը Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթեւ Հակոբյանը եւ 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ):

Այլ նորություններ