Սլավիկ Հայրապետյանը չկարողացավ մտնել եզրափակիչ

17:43 - 30 Մար, 2017

Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ֆինլանդիայի մայրաքաղաքում այսօր սառույցը տրամադրվեց մենասահորդներին: 36 մասնակիցների մեջ Հայաստանը ներկայացնում էր Սլավիկ Հայրապետյանը:

Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքեց 57.14 միավոր, ինչը չբավարարեց 24 լավագույնների հետ մտնել եզրափակիչ:

Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում:

Նույն օրը կանանց մենասահքում կամավոր ծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը:

Այլ նորություններ