Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

10:43 - 25 Փետ, 2017

Սոֆիայում ընթացող  Ստրանջայի միջազգային մրցաշարում երեկ կայացավ քառորդ եզրափակիչը: 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ` իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Կարեն Տոնականյանը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) և Դավիթ Չալոյանը (+91 կգ) պարտություն կրեցին:

Այսպիսով, հայ բռնցքամարտիկներից միայն Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարը Բուլղարիայի  ռինգում:

Լուսանկարը` Հովհաննես Բաչկովի անձնական արխիվից

Այլ նորություններ