«Ֆուտզալ բիզնես լիգա» հավաքականն ավարտեց մրցելույթն աշխարհի առաջնությունում

17:47 - 18 Փետ, 2017

Իրանում ընթացող սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում Հայաստանի «Ֆուտզալ բիզնես լիգա» հավաքականն ավարտեց մրցելույթները:

Մեր թիմը թեեւ վերջին խաղում հաղթեց Ճապոնիային (3:2), սակայն հաջորդ փուլ չանցավ: Նախորդ հանդիպումներում «Ֆուտզալ բիզնես լիգա»-ն ոչ-ոքի էր խաղացել Իրանի հետ (4:4), խոշոր հաշվով հաղթել Թուրքիային (10:2) եւ պարտվել Հունգարիային (1:4):

Իրանի հետ վաստակելով հավասար միավոր` խփած եւ բաց թողած գնդակների ավելի վատ տարբերության պատճառով Հայաստանի թիմը դուրս մնաց հետագա պայքարից:

Աղբյուրը և լուսանկարը` fbl.am

Այլ նորություններ