Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հրաժեշտ տվեցին աշխարհի առաջնությանը

20:05 - 12 Փետ, 2017

Հայաստանի կանանց շախմատի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրից հետո դուրս մնացին Թեհրանում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունից:

Մեկնարկային տուրի երկրորդ պարտիայում հայ շախմատիստուհիներն այսօր պարտություն կրեցին, համապատասխանաբար, Նի Շիգունից (Չինաստան) եւ Ռութ Պադմինիից (Հնդկաստան) եւ երկու պարտիաների արդյունքով դուրս մնացին 1/32 եզրափակչից:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ