Կարեն Աղամալյանը և Վլադիմիր Մարգարյանն առաջին մենամարտի մասին

02:26 - 08 Օգո, 2016

Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյան.

«Հաղթանակի համար ուրախ եմ, սակայն մենամարտի ընթացքից գոհ չեմ։ Լարվածությունը շատ մեծ էր, քանի որ մեկնարկային մենամարտն էր։ Բայց այս մրցակիցս այդքան էլ բարձր որակներ չուներ։

Հաջորդ մրցակիցս Օլիմպիական չեմպիոն է, և ես միայն հպարտ եմ նրա հետ մրցելու համար։ Ամեն ինչ անելու եմ հաղթելու համար»։

 Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյան.

«Ծանր մենամարտ ստացվեց այն պատճառով, որ Վլադիմիրի առաջին մենամարտն էր։ Սակայն իր վարպետությամբ` նա գերազանցում էր մրցակցին երեք, չորս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջորդ մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ապա ամեն ինչ փոխվում է, և նախորդ խաղերից անցել է չորս տարի»։

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Պաշտոնական գործընկեր՝ Ucom

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ