Ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում հայկական ազգանուն էի փնտրում. Յուրի Ջորկաեֆ

12:05 - 05 Հոկ, 2015

Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հետևել է աշխարհի ըմբշամարտի առաջնությանը և մարզիկերի անունների շարքում փնտրել հայկական «յան» ազգանունները:

«Ես նայում էի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում էր ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: Հեռուստացույցով հետևում էի ֆրանսիացիների ելույթներին, հետո շարունակեցի նայել և ողջ առաջնության ընթացքում փնտրում էի հայկական ազգանուններով մարզիկներ: Տեսա նաև, թե ինչպես է հայը դառնում աշխարհի չեմպիոն»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստը:      

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանյան կիսամարաթոնին: Ջորկաեֆն արժանացավ նաև ՀԱՕԿ բարձրագույն պարգևին՝ ոսկե շքանշանին:

Այլ նորություններ