«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Ամալիյա Շարոյան

10:10 - 08 Հուլ, 2016

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր այս հերոսը հեռացատկորդ Ամալիյա Շարոյանն է: Նա ծնվել է 1988 թվականին Երևանում: Աթլետիկայով զբաղվում է 3 տարեկանից: Շարոյանը 7 մարզաձևերից սպորտի վարպետի կոչում ունի: Ամալիյան բավականին պրոֆեսիոնալ մոտեցում ունի իր աշխատանքի նկատմամբ, և երբ զրույցի էինք բռնվել նկարահանումների ժամանակ շեշտեց, որ աթլետիկան այն մարզաձևն է, որ  ամենօրյա, հետևողական աշխատանք է պահանջում: 

Վերջինիս կարծիքով՝ Օլիմպիական խաղերին մասնակցելը երկարամյա աշխատանքի արդյունք է: Շարոյանը իսկական պրոֆեսիոնալի պես մոտեցավ մեր նկարահանումներին, երբեմն-երբեմն հուշելով, թե ինչպես ավելի հաջող կստացվի: Նա լուրջ, ծանրակշիռ, հավասարակշռված և նպատակասլաց անձնավորություն է:

 

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չէ, բայց ինձ հետ է մայրիկիս նվիրած մատանին, որը նվեր եմ ստացել Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցում 2011 թվականին: Այն միշտ մատիս է, բայց չեմ կարող ասել, թե այն հաջողություն է բերում կամ այլ բան:

-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Կցանկանայի, որ հանդիսատեսի մեջ լինեին նրանք, ովքեր կցավեն, կերկրպագեն ինձ. Իհարկե, մայրիկիս կցանկանայի տեսնել այնտեղ:

-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Չեմ կարող ասել, թե ով կլինի կողքիս կանգնած, բայց մայրիկիս հետ միանշանակ: 

-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Ցանկություն, կամք, նվիրվածություն:

-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

Ուզում եմ, որ Ռիոն հիշեմ, որպես ամենաբարձր արդյունք գրանցած մրցաշար:

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան 

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

 Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

Պաշտոնական գործընկեր՝ Ucom 

ՀԱՕԿ լրատվության բաժին 

 

Այլ նորություններ