Բասկետբոլի Հայաստանի հավաքականը գերազանցեց Իրանի թիմին

20:18 - 25 Հուն, 2016

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական խաղում գերազանցեց Իրանի թիմին:

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Իրանի թիմի հետ: Հայկական թիմն ակնհայտ առավելություն ուներ բոլոր քառորդներում և ի վերջո հաղթեց 98:75 հաշվով:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 26-ին մեկնելու է Մոլդովա, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Տեսանյութներն՝ այստեղ և այստեղ  

Լուսանկարները՝ շուտով

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ