ԻՆՉ ԿՏԱ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՌԻՆԳԸ . . .

11:27 - 15 Ապր, 2024

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում  ապրիլի 18 –ին  կսկսվի   բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 46 –րդ  առաջնությունը:  Հայաստանից ռինգ կելնեն  Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց պայքարին կմասնակցեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և  Անի Հովսեփյանը (70 կգ ):

Մեր պատվիրակները մրցավայր մեկնեցին այսօր լուսադեմին:

Արժե նշել , որ եվրոպական ստուգատեսում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվում: Մերոնց համար նման հնարավորություն կընձեռի  մայիսի 23-ից հունիսի 3-ը Բանգկոկում նախատեսված համաշխարհային միջազգային վարկանիշային ստուգատեսը:  

 

Այլ նորություններ