ԱՐԴԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆ . . .

11:27 - 12 Ապր, 2024

Ավարտին է մոտենում  Խորվաթիայի Պորեչ քաղաքում  ընթացող բռնցքամարտի  Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Արդեն հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Նրանց թվում են Հայաստանի հինգ մարզիկներ: Ներկայացնում ենք մեր պատվիրակներին և նրանց մրցակիցներին.  54 կգ՝ Լուսիա Ավետիսյան  - Ուրանիա Կանցարի (Հունաստան), 51 կգ՝ Դավիթ Սաֆարյան  - Մատեուշ Շչոչարժ (Լեհաստան),  57 կգ՝ Էրիկ Առստամյան - Ռասուլ Գուլիև (Ուկրաինա),  92 կգ՝ Դավիթ Սիմոնյան - Ռուսլան Պերեժիլով (Ուկրաինա) և   +92 կգ՝ Միսակ Տեփանյան  - Սեբաստիան Տրուչանովիչ (Լիտվա):

Նշած բռնցքամարտիկները իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: Այսօր հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները:

Այլ նորություններ