Նորություններ

ԱՇՈՑՔՑԻ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ ԵՆ

24.01.2012
ԱՇՈՑՔՑԻ  ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐՆ   ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ   ԵՆ

Միջազգային մրցաշարերում իրենց  մրցափորձը շարունակում են  հարստացնել աշոցքցի դահուկորդները: 19-ամյա Սերգեյ Միքայելյանն  իր թիմակից  Թադևոս Պողոսյանի ընկերակցությամբ  այս մրցաշրջանում առաջին մրցելույթն ունեցավ  Գերմանիայում: Ստուգատեսի մասին հեռախոսազրույց ունեցանք  Սերգեյի մոր ` ԽՍՀՄ առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր Ալլա Միքայելյանի հետ: Նա ասաց,որ   25 կմ մրցատարածության նախնական 3 կիլոմետրում առջևից է  ընթացել  Սերգեյը: Ավաղ, այդ միջոցին  կոտրվել է նրա դահուկի ամրանը: Ընկերոջ հաջողությանը նպաստելու համար Թադևոսն իր դահուկն է առաջարկել Սերգեյին,որը հրաժարվել է օգնությունից,քանզի Թադևոսն էլ է եղել առաջատարների խմբում: Իսկ նոր ամրանի տեղադրումը  Սերգեյից պահանջել է 5 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Այնուամենայնիվ Սերգեյը շարունակել է մրցավազքը,3 րոպեով բարելավել է իր ժամանակը և ավելի քան 200 դահուկորդների մրցավեճում եզրագիծը հատել է 27-րդը:

 

Տիկին Ալլան ասաց,որ դահուկորդներին մրցավայր է ուղեկցել ամուսինը` տղաների մարզիչ Արթուր Միքայելյանը: Եռյակն այնուհետև հանդես է եկել  Չեխիայի միջազգայինում: 20կմ դահուկավազքում, 350 մասնակիցների պայքարում Սերգեյը վստահորեն գրավել է առաջին տեղը,իսկ Թադևոսը եզրափակել է ,,հրաշալի յոթնյակը ,,:

 

Մեր պատվիրակությունն  արդեն տունդարձի ճանապարհին է: Աշոցքում, բարձր լեռնային պայմաններում,  նրանք կնախապատրաստվեն Էրզրումում փետրվարի 20-ին մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ի դեպ Էրզրումը գտնվում է միջին լեռնային գոտում և ակնկալվում է, որ մեր տղաները կկարողանան հեշտությամբ հաղթահարել համեմատաբար  նոսր թթվածնային պայմանները և հաջողության հասնել:

 

 

                                                                                                                                           ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 905 օր
  • մնացել է 715 օր
  • մնացել է 155 օր
  • մնացել է 1625 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax