Նորություններ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԵՐ` ԽԻՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ

23.01.2012
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ  ՄՐՑԱՇԱՐԵՐ`  ԽԻՏ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՈՎ

Լոնդոնի օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 186 օր: Այդ գլխավոր մարզահանդեսին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը: Առայժմ մեր երկրի 11 ներկայացուցիչ է նվաճել օլիմպիական ուղեգիր: Այս թիվն անշուշտ կմեծանա: Նկատի ունենք օլիմպիական վարկանիշային մրցաշարերը,որոնք մարզական խիտ ժամանակացույցով  իրար կհաջորդեն մինչև մայիսի վերջը:


Հայաստանի մարզիկները հանդես կգան եվրոպական երկրների ներկայացուցիչների համար նախատեսված մրցումներում: Երեքական ստուգատեսում իրենց ունակությունները կդրսևորեն  ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները: Լոնդոն մեկնելու նպատակով վարկանիշային ստուգատեսների կմեկնեն մեր բռնցքամարտիկները, նետաձիգները, ձյուդոիստները, աթլետները, լողորդները, նժույգավարները և առագաստանավորդները: Իսկ թաեքվոնդոյի առաջատար մեր երկու վարպետները` երևանցիներ Հայկազ Սամվելյանը /58կգ / և Արման Երեմյանը /80կգ / արդեն Կազան քաղաքում են,որտեղ օլիմպիական ուղեգրերի համար ,, մարաթոնը ,, կսկսվի վաղը` հունվարի 24-ին: Նույն օրն  ի դեպ Երևանի խուլ-համրերի մարզապալատում կհնչի  նաև Հայաստանի բռնցքամարտի առաջնության սկիզբն ազդարարող գոնգի ձայնը: Ռինգ կելնեն երկրի առաջատար բոլոր վարպետները:

 

 

                                                                                                                           ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

 

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 905 օր
  • մնացել է 715 օր
  • մնացել է 155 օր
  • մնացել է 1625 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax