Նորություններ

ՄՐՑԱՎԱՅՐ ԿՄԵԿՆԵՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

19.01.2012
ՄՐՑԱՎԱՅՐ  ԿՄԵԿՆԵՆ  ՄԱՐՏԱԿԱՆ  ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Կազանում  հունվարի 24-30-ը տեղի կունենա  թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար` եվրոպական երկրների մարզիկների մասնակցությամբ: Լոնդոնյան խաղեր մեկնելու իրավունք կստանան լավագույն եռյակ մտնողները: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը մրցավայր կուղեկցի երևանցիներ, Եվրոպայի երիտասարդների 2010թ.չեմպիոն Հայկազ Սամվելյանին / 58կգ /  և Եվրոպայի 2008թ. չեմպիոն Արման Երեմյանին / 80կգ /: Նշած մարզիկները դեկտեմբեր և հունվար ամիսներին ուսումնամարզական երկու հավաք  անցկացրին  Թեհրանում:

 

Թաեքվոնդո մարզաձևում օլիմպիական ուղեգրեր են վիճարկվում համաշխարհային և  աշխարհամասային մեկական  մրցաշարերում: Համաշխարհայինն անցկացվեց անցյալ տարի հուլիսին ` Բաքվում,որտեղ մեր մարզիկները հասկանալի պատճառներով չմեկնեցին և կորսվեց ուղեգիր ձեռք բերելու առաջին լուրջ հնարավորությունը: Գևորգ Դանիելյանի և նրա երկու սաների միակ հույսը մնում է կազանյան ստուգատեսը:

 

Հայաստանի մարզիկները հունվարի 23-ին կմեկնեն մրցավայր և ասպարեզ կելնեն մարտական տրամադրությամբ:

 

Հիշեցնենք ,որ  առայժմ  մեր  11 մարզիկներ են նվաճել ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր:

 

 

                                                                                                                                                              ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 905 օր
  • մնացել է 715 օր
  • մնացել է 155 օր
  • մնացել է 1625 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax