Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ ԽԱՂԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ ԵՆ ՓԱՅՓԱՅՈՒՄ

18.01.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՆԵՏԱՁԻԳՆԵՐԸ  ԽԱՂԵՐ ՄԵԿՆԵԼՈՒ ՀՈՒՅՍ  ԵՆ  ՓԱՅՓԱՅՈՒՄ

Հայաստանի մարզիկները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանի կարևոր ստուգատեսներին: Տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ նպատակ ունեն հաջողության  հասնել  տարվա առաջին կիսամյակում կայանալիք օլիմպիական վարկանիշային  միջազգային  մրցաշարերում:

 

,, Լոնդոն -2012 ,, -ին մասնակցելու հույս են փայփայում նաև նետաձիգները:  Նրանք  պարապում  են  ԲԿՄԱ –ի մարզահամալիրում: Ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը կարևորում է Ամստերդամում մայիսի 21-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Իրենց դիպուկությունը կորոշեն հին աշխարհամասի  բոլոր ուժեղագույնները,որոնցից 21-ն արդեն նվաճել է  խաղեր մեկնելու իրավունք,իսկ ուղեգիր կստանան առաջին եռյակում տեղ գտնողները:  Հնարավոր է 25 լավագույնների շարքում հայտնվող երեք մարզիկներ, եթե նույնիսկ վերջին երեք տեղերը զբաղեցնեն,նույնպես արժանանան  ուղեգրի,որովհետև, ինչպես արդեն նշեցինք առաջատարները դեռևս անցյալ տարի են ձեռք բերել խաղեր մեկնելու իրավունք:

 

Հայաստանից Ամստերդամում հանդես կգան Վասիլ և Գոհար Շահնազարյանները,Արշակ Պետրոսյանը և Նունե Վասիլյանը: Նրանք արդեն միջազգային մրցաշարերի մասնակցության որոշակի փորձ ունեն և կարող են նախնական փուլում, 70+70 մրցաձևում   

/72-ական  կրակոց /  վաստակել առնվազն 640 միավոր և մտնել եզրափակիչ:

 

Ավագ մարզիչը նաև ասաց,որ նետաձգության միջազգային ֆեդերացիան նոր տարում Հայաստան է արդեն ուղարկել վեց հազար ԱՄՆ դոլարի արժողության  30-ական նետ  ու աղեղի  հավաքածու:

 

 

 

                                                                                                                                   ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 905 օր
  • մնացել է 715 օր
  • մնացել է 155 օր
  • մնացել է 1625 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax