Նորություններ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵՎԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

08.09.2010
Մոսկվայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի  7-ին կայացան ևս երեք քաշային կարգերի մասնակիցների գոտեմարտերը: Սպասելիքներն  արդարացրեց օլիմպիական  խաղերի և աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր,գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը:

Նա
հաղթանակներով իր համար ուղի հարթեց դեպի եզրափակիչ: Վճռական գոտեմարտում Պատրիկեևի մրցակիցը Պեկինի օլիմպիական խաղերի և աշխարհի եռակի չեմպիոն, կուբացի Նունյես Լոպեսն էր: Չեմպիոնը հավատարիմ մնաց իր կոչմանը և հաղթանակ տոնեց, իսկ Յուրի Պատրիկեևը գրավեց երկրորդ տեղը: Պատրիկեևի նվաճած արծաթե մեդալը գոհացնող է, մանավանդ,որ նա բարելավեց
 իր արդյունքը:

Հայաստանի ներկայացուցիչներ Վահան Ջուհարյանը /60կգ /  և  Դենիս Ֆորովը /84կգ / նախնական փուլերում ձախողվեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Հիշեցնենք, որ նախօրյակին բրոնզե մեդալ էր նվաճել Ռոման Ամոյանը /55կգ /:

Այսօր` սեպտեմբերի 8-ին մրցագորգ կելնի Հայաստանի վերջին` յոթերորդ  պատվիրակ Արսեն Ջուլֆալակյանը /74կգ /:                                                            


                                               ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 921 օր
  • մնացել է 731 օր
  • մնացել է 171 օր
  • մնացել է 1641 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax