Նորություններ
ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՆԴԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
07.09.2010
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆային: Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Համատեղ քննարկվեցին հանդբոլը Հայաստանում զարգացնելու հարցերը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզե Ղազարյանը: Վերջինը Հասան Մուստաֆային հանձնեց ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Նշենք,որ հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Հայաստան էր ժամանել Վանաձորում սեպտեմբերի 2-4-ը անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարի կապակցությամբ:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն
Նշենք,որ հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Հայաստան էր ժամանել Վանաձորում սեպտեմբերի 2-4-ը անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարի կապակցությամբ:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն
RSS FEED


