Նորություններ

ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

07.09.2010
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 6-ին մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 

Առաջին օրը ասպարեզ ելան քաշային երեք կարգի մարզիկներ: Հայաստանի ներկայացուցիչներից առավել վստահ մրցելույթներ ունեցավ Ռոման Ամոյանը /55կգ, Երևան /: Նա տպավորիչ հաղթանակներ տարավ Բուլղարիայի,Եգիպտոսի, Ճապոնիայի պատվիրակների նկատմամբ,պարտվեց Իրանի ներկայացուցչին,գրավեց երրորդ տեղն ու պարգևատրվեց բրոնզե մեդալով:
 

Ռ.Ամոյանի թիմակիցներ Արման Ադիկյանը /66կգ, Էջմիածին / և Սարգիս Տոնոյանը
/ 96կգ, Երևան / մեկնարկային փուլերում ձախողվեցին և նույնիսկ ությակ չմտան:

Այսօր` սեպտեբերի 7-ին  Հայաստանի հավաքականից մրցագորգ կելնեն Վահան Ջուհարյանը /60կգ /, Դենիս Ֆորովը /84կգ / և գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը: 74կգ քաշայինները կմրցեն սեպտեմբերի 8-ին: Այդ օրն իր ունակությունները կդրսևորի Արսեն Ջուլֆալակյանը:

Շնորհավորում ենք բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին, նրա անձնական ու հավաքականի մարզիչներին:
                                           


                                                   ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 921 օր
  • մնացել է 731 օր
  • մնացել է 171 օր
  • մնացել է 1641 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax