Նորություններ
ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄՐՑԱՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
31.08.2010Սոֆիայում անցկացված հավաքից հետո հայ բադմինթոնիստները հանդես եկան Պերվոմայի միջազգային մրցաշարում / մինչև 15 տարեկանների մասնակցությամբ/: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գուրգեն Պողոսյանը և Լիլիթ Պողոսյանը տղաների և աղջիկների անհատական պայքարում գրավեցին երկրորդ պատվավոր տեղը: Այնուհետև ուսումնամարզական հավաքը շարունակվեց Խասկովո քաղաքում: Ավարտից հետո մեր երկրի պատվիրակները իրենց ուժերը փորձեցին Պազարջիկում կայացած միջազգային պատանեկան մրցումներում: Հանդես եկան 64-ական մարզիկ-մարզուհիներ /12 երկրներից /: Գուրգեն Պողոսյանը տարավ երկու հաղթանակ, կրեց մեկ պարտություն ,իսկ զուգախաղերում ընկերակցեց բուլղարացի Իվան Խրիստոսոսվի հետ /մեկական հաղթանակ ու պարտություն/ դուրս մնաց մրցանակների համար պայքարից: Աղջիկների մենախաղերում և զուգախաղերում Լիլիթ Պողոսյանը և Լիլիթ Մինասյանը նույնպես անհաջողության մատնվեցին:
Բուլղարական մրցաշրջագայությունը մեծապես նպաստեց մեր պատանի բադմինթոնիստների փորձի հարստացմանը,մասնագիտական որակների բարելավմանը և կարևոր նախապատրաստական փուլ հանդիսացավ 2011թ. Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությանը լավագույնս մասնակցելու համար:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն
RSS FEED


