Նորություններ
,,ԶՎԱՐԹՆՈՑ,, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ
30.08.2010
Օգոստոսի 29-ին Սինգապուրի օլիմպիական ամառային առաջին խաղերից հայրենիք վերադարձավ Հայաստանի պատվիրակությունը: Երևանի ,,Զվարթնոց,, օդանավակայանում տոնական տրամադրությունն էր իշխում: Հայաստանցի մեդալակիրներին դիմավորելու էին եկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը ,սպորտի պետական և հասարակական կառույցների պատասխանատու աշխատակիցներ, մարզաշխարհի մարդիկ, մարզասերներ, լրագրողներ:Հայաստանի 14 մարզիկներ Սինգապուրի խաղերում հանդես եկան 12 մարզաձևերում: Նրանցից չորսը մեդալակիր դարձավ: Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը /+85կգ / արժանացավ արծաթե մեդալի : Բրոնզե մեդալներ նվաճեցին երևանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը / 56 կգ /, հոկտեմբերյանցի ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը /46կգ / և վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը /66կգ /:
Մեդալակիրներն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմին և անձամբ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Սինգապուրի խաղերի նախապատրաստության ընթացքում մարզիկները ոչ մի խոչընդոտի չհանդիպեցին և ուսումնամարզական հավաքները ծառայեցին նպատակին:Կասկած չկա ,որ Սինգապուրի ստուգատեսի որոշ մասնակիցներ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև ,,Լոնդոն -2012,,-ի ամառային օլիմպիական խաղերում:
Պատանեկան ամառային հաջորդ` երկրորդ խաղերը կանցկացվեն Չինաստանի Նանկին քաղաքում`2014թ:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն
RSS FEED


