Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

24.08.2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ  ՀԱՄԱՐ  ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ   ԱՌԱՋԻՆ  ԽԱՂԵՐՆ  ԱՎԱՐՏՎԵՑԻՆ Սինգապուրում Հայաստանի  պատվիրակների համար ավարտվեցին օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերը:

Օգոստոսի 23-ին պայքարի ելան հրաձիգները / օդամղիչ  ատրճանակ , 10 մ. /: 20 մասնակիցների պայքարում երևանցի Ռոմիկ Վարդումյանը ճանաչվեց 10-րդը /563 միավոր /: Չեմպիոն դարձավ Դենիս Կուշնիրովը /Ուկրաինա, 578 միավոր /:

Կանոեի սլալոմ մրցաձևում հրազդանցի Էդգար Բաբայանը նույնպես տեղավորվեց մրցաշարային աղյուսակի միջնամասում` 14 մրցակիցների պայքարում ճանաչվելով 8-րդը /1.58,88 /:

Ոսկե մեդալակիր դարձավ Հիադոնգ Յանգը /Չինաստան, 1.32,61 / Մրցումները շարունակվում են:
 
Մեդալների վերջնահաշվարկը կկատարվի օգոստոսի 26-ին:
                                                              


                                                ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն

Օլիմպիական խաղեր

  • մնացել է 921 օր
  • մնացել է 731 օր
  • մնացել է 171 օր
  • մնացել է 1641 օր
MG
Հայաստանի ազգային
օլիմպիական կոմիտե
Բոլոր իրավունքները
պաշտպանված են ®
Copyright armnoc.am 2010 ©
Կայքի նախագծումը և պատրաստումը SiteMax