Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՍԻՆԳԱՊՈՒՐՅԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
23.08.2010
Անցած հանգստյան օրերին Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի պատվիրակների հաշվին մեդալ չգրանցվեց:
Աթլետների մրցաշարի 100մ վազքի 33 մասնակիցների պայքարում Դիանա Խուբեսերյանը /Երևան / գրավեց 18-րդ տեղը /12,95վրկ /: Չեմպիոն դարձավ Ժոզեֆին Օմական /Նիգերիա, 11,58 /:
15 ջրացատկորդների պայքարում Գևորգ Պապոյանը /Երևան / չկարողացավ մտնել եզրափակիչի 12 մասնակիցների խումբ և ճանաչվեց 13-րդը: Հաղթեց չինացի Բո Քյուն:
Նույն սցենարի կրկնությունն էր կարծես 15 մասնակիցների թվում 13-րդը ճանաչված կանոեավար Էդգար Բաբայանի ելույթը /Հրազդան, սպրինտ, 2.23.02 /: Չեմպիոնի կոչմանն արժանացավ բրազիլացի Իսագուիաս Քյուեիռոզը /11.41.53 /:
Օգոստոսի 22-ի դրությամբ մեդալների հաշվարկով առաջին եռյակում են Չինաստանի ` 42 մեդալ / 24 ոսկե, 14 արծաթե, 4 բրոնզե /, Ռուսաստանի `39 /16, 13, 10 /, Հարավային Կորեայի ` 13 / 9, 2, 2, / հավաքականները:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը չորս մեդալով 52-րդն է /1 արծաթե, 3 բրոնզե / :
Վաղը` օգոստոսի 24-ին իրենց ունակությունները կդրսևորեն հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը /Երևան, 10մ օդամղիչ ատրճանակ / և կանոեավար Էդգար Բաբայանը / Հրազդան, սլալոմ /:
ՀԱՕԿ-ի մամուլի ծառայություն