
Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ փուլում ՀՀ կանանց հավաքականը 3:1 հաշվով հաղթել է թրքուհիներին:
Մեկական միավոր են վաստակել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղացել են ոչ-ոքի:
Իմաստուն խաղի տղամարդկանց մեր թիմը նույնպես մրցեց թուրքերի հետ: Գրանցվեց ոչ –ոքի ՝ 2:2: Գաբրիել Սարգսյանը հաղթել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են կեսական միավոր: :
Այսօր, առաջնության վերջին խաղափուլում, Հայաստանի կանանց հավաքականը կմրցի Ուկրաինայի, իսկ տղամարդկանցը՝ Վրաստանը երկրորդ թիմի հետ։