․ ․ ․ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՈՒՂԵՎՈՐ

11:20 - 12 Օգո, 2020

Վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգի Նինյուան  օդանավակայանը։ Այն  << Պեկին-  2022 >> ձմեռային օլիմպիական խաղերի ենթակառույցներից  մեկն է։

Պատրաստ է  նոր տերմինալը, շտապ օգնության կենտրոնը, ինքնաթիռների կայանատեղին, երկարացված թռիչքուղին և այլ  շինություններ: 

Արդիականացումից հետո օդանավակայանը կարող է  սպասարկել  տարեկան  1 միլիոն ուղևորի: Վերակառուցումը, որի համար ներդրվել է գրեթե 186 միլիոն դոլար, սկսվել է 2018թ․։

Նախորդ դեկտեմբերից  գործում է նաև  արագընթաց երկաթուղին։

Ձմեռային օլիմպիական  24 –րդ խաղերը Չինաստանում կանցկացվեն 2022թ․ փետրվարի 4-20-ը: 

 

Այլ նորություններ