Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր կայացել է մրցումային առաջին օրվա վիճակահանությունը։
Մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ:
Մինչև 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։
Մինչև 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի սերբ Ալեքսա Էրսկիի հետ:
Մինչև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կմրցի ղրղզ Կալիդին Ասիկեևի հետ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։