Մ18 ԵԱ․ Հայ բասկետբոլիստուհիները հաղթանակով են մեկնարկել

02:47 - 31 Հուլ, 2019

Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը տոնեց առաջին հաղթանակը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:

Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնությունում Հայաստանի ընտրանին 63:33 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Կայլա Քեշմեշյանը, նա վաստակեց 12 միավոր:

Այլ նորություններ