Կարեն Տոնականյան․ Եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա

17:43 - 28 Հուն, 2019

60 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում նվաճեց բրոնզե մեդալ։

Կիսաեզրափակիչ մենամարտին հայ բռնցքամարտիկը մասնակցեց ձախ ձեռքի բութ մատի կոտրվածքով և 1։4 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանովին։

Մենամարտից հետո Կարեն Տոնականյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում խոսեց մենամարտի մասին և ամփոփեց Եվրոպական խաղերին մասնակցությունը․

«Փորձել էի ինձ տրամադրել, որ վնասվածքս ինձ չխանգարի, բայց ձախ ձեռքով չէի կարողանում ընդհանրապես աշխատել, քանի որ սա ուղղակի վնասվածք չէ, այլ՝ կոտրվածք։ Ինչ կարողացա, մեկ ձեռքով արեցի: Վստահ եմ, որ եթե կոտրվածք չունենայի, մրցակցիս շանս չէի տա։ Տարբերություն չեմ տեսնում 2-րդ և 3-րդ տեղերի միջեւ, միեւնույն է՝ մրցանակակիր ես դառնում, միայն չեմպիոնն է առանձնանում»,- խոսքը եզրափակեց նա։

Այլ նորություններ