«Սինքֆիլդի գավաթ», երրորդ տուր․ Լևոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

14:28 - 20 Օգո, 2018

Օգոստոսի 20-ին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում կանցկացվեն երրորդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 2 տուրերում Արոնյանը սպիտակներով հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և սևերով ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայ գրոսմայստերն ունի 1.5 միավոր և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այլ նորություններ