Պատանի բադմինթոնիստները արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

14:48 - 27 Մար, 2017

Պատանի բադմինթոնիստները մարտի 23-25-ը Իսրայելում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Հայաստանը ներկայացրին Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը (Մ15) եւ Էլեն Տիրատուրյանը (Մ13): Նրանք ուժերը փորձեցին երեք մրցաձեւում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնեց, որ մեր պատանիները նվաճեցին մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներ:

Մենախաղերում հայ բադմինթոնիստները մրցանակային տեղերի համար պայքարել չկարողանացան:

Մ15 տարեկանների խառը զուգախաղերում Տոբի Դիլինգհամ (Անգլիա) - Գայանե Մամաջանյան երկյակը պայքարն սկսեց 1/32 փուլից: Չորս անընդմեջ հաղթանակից հետո նոր կազմավորված երկյակը հասավ եզրափակիչ փուլ: Սակայն եզրափակչում հայ-անգլիական զույգը պարտվեց եւ արժանացավ արծաթե մեդալի:

Մ15 աղջիկների զուգախաղերում Գայանե Մամաջանյան – Սվետլանա Բոյաջյան զույգը պայքարն սկսեց 1/8 փուլից: Աղջիկները զբաղեցրին երրորդ հորիզոնականը:

 

 

Լուսանկարը` Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի

 

Այլ նորություններ