Դանիելյանն ու Մկրտչյանն առաջնությունը սկսել են ոչ-ոքիով

00:45 - 12 Փետ, 2017

Այսօր Թեհրանում մեկնարկած կանանց շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 1/32 եզրափակիչ մրցաշարի առաջին պարտիաները: Մրցաշարն  ընթանում  է նոկաուտ համակարգով:

Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող Ռոուդ Պադմինիի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը, կրկին սպիտակներով, Չինաստանի ներկայացուցիչ Նի Շիկունի հետ անցկացնելիք 2 պարտիաներից առաջինում գրանցեց ոչ-ոքի արդյունք:

Պատասխան հանդիպումները կկայանան  փետրվարի 12-ին:

Լուսանկարը` chess24.com-ի

Այլ նորություններ