Գեւորգ Դավթյանը նշանակվեց ծանրամարտի պատանեկան հավաքականի մարզիչ

11:48 - 11 Փետ, 2017

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայից պատանիների հավաքականի մարզչական կազմը եւս մեկ մասնագետով համալրելու առաջարկ եղավ: Այդ տարիքային խմբի ծանրորդները նախապատրաստվելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին եւ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշեր նվաճելու լավ հնարավորություն ունեն:

Առաջարկվեց  օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գեւորգ Դավթյանի  թեկնածությունը:

Հենց տեղում ստանալով ներկաների հավանությունը՝ Հրաչյա Ռոստոմյանը տվեց իր համաձայնությունը: 

Լուսանկարը՝ gettyimages

Այլ նորություններ